Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետի 33 թեկնածու

Քաղաքականություն
dbcd242abd92e052e769e5e30cce4dfa

Գորիսի քաղաքապետ դառնալու համար արդեն երկու թեկնածու է առաջադրվել՝ անկուսակցականներ Տիգրան Կարապետյանը եւ Հրայր Յոլյանը։ Նրանք երկուսն էլ ինքնառաջադրվել են։ Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից, Տիգրան Կարապետյանը «Գորիսի ԳԱՄՄԱ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենն է, իսկ Հրայր Յոլյանը՝ «Շանի» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը։ Իսկ Գորիսի համայնքապետ Նելսոն Ոսկանյանը դեռ չի առաջադրվել։ Հունիսի 8-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 55 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ 37 համայնքներում ընտրվելու է համայնքի ղեկավար, իսկ 30-ում՝ ավագանու անդամ։ Թեկնածուների առաջադրումը տեւելու է մինչեւ մայիսի 9-ը։Արդեն առաջադրվել է քաղաքապետի 33 թեկնածու։