Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԵՎ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Սպորտ

Մարտի 10-ին Եկատերինբուրգում կմեկնարկի շախմատի աշխարհի կանանց անհատական առաջնությունը: Հայաստանից առաջնությանը կմասնակցեն փորձառու գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:

Վերջինս հունվարին ավտովթարից ստացած կոտրվածքից հետո առաջին անգամ դուրս կգա ասպարեզ: Մոսկվայում ավարտված «Աէրոֆլոտի» միջազգային մրցաշարը Լիլիթ Մկրտչյանը բաց թողեց բժիշկների խորհուրով:

Աշխարհի առաջնության առաջին փուլում Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը կլինի չինուհի Ռուան Լուֆեին, իսկ Էլինա Դանիելյանը կհանդիպի Ռումինիան ներկայացնող Քրիստիան - Ադելե Ֆոյսորի հետ:

Աշխարհի առաջնությունում հանդես կգան նաեւ Ֆրանսիան ներկայացնող հայուհի Էլմիրա Սկրիպչենկոն եւ Կանադայից հանդես եկող Նատալյա Կուդգարյանը, որի մրցակիցն է լինելու ռուս ճանաչված շախմատիստուհի Ալեքսանդրա Կոստենյուկը: