Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշմանդամություն ունեցող ուսանողները դիմեցին բուհերին. Ֆլեշ մոբ (տեսանյութ)

Հասարակություն
fleshmob1

Այսօր մի քանի Բուհերում տեղի ունեցավ ֆլեշ մոբ, որին մասնակցում էին հաշմանդամություն ունեցող ուսանողներ: Ֆլեշ մոբի նպատակն էր` ցույց տալ, որ բուհերում պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն հաշմանդամություն ունեցող ուսանողների համար: Նրանք հիշեցրին, որ բուհերում չկան թեքահարթակներ եւ ցանկանում են, որ բարձրագույն կրթությունը դարձնեն ավելի մատչելի: Ուսանողները իրենց մյուս խնդիրների մասին եւս խոսեցին: Գոհարը նշեց, որ վերելակի խնդիր կա: Արդեն մի քանի ամիս է`չի աշխատում վերելակը եւ ստիպված եմ լինում աստիճաններով իջնել: Նա դիմել է քաղաքապետարան եւ այլ պատկան մարմիններին, բայց ոչ մի արձագանք չի եղել: