Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՈՉՆՉՈՎ ԱՉՔԻ ՉԸՆԿԱՆ

Սպորտ

Թուրինում ավարտվեցին 2006թ. ձմեռային օլիմպիական խաղերը, որին մասնակցեցին նաեւ 5 հայ մարզիկներ: Ինչպես եւ սպասվում էր, մեր մարզիկները ոչ միայն մրցանակային տեղ չգրավեցին, այլեւ չկարողացան գոնե ետնապահների դերից խուսափել:

Հայաստանը ներկայացնող մարզիկներից ամենավերջինը պայքարի մեջ մտավ լեռնադահուկորդ Անդրանիկ Սարկախյանը: 20-ամյա դահուկորդը 62 մասնակիցների մեջ գրավեց 60-րդ տեղը: Նմանատիպ արդյունք էին ցուցաբերել նաեւ մեր մյուս ներկայացուցիչները, իսկ դահուկորդների զույգը թիմային պայքարում նույնիսկ չկարողացավ հասնել վերջնագիծ:

20-րդ ձմեռային օլիմպիական խաղերն ավարտվեցին գերմանացի մարզիկների հաղթանակով, ինչը անկնկալ էր, սակայն` օրինաչափ:

Բոլորից շատ մեդալներ նվաճեցին հետեւյալ 10 երկրները.

Ո Ա Բ Ը

1 Գերմանիա 11 12 6 29

2 ԱՄՆ 9 9 7 25

3 Ավստրիա 9 7 7 23

4 Ռուսաստան 8 6 8 22

5 Կանադա 7 10 7 24

6 Շվեդիա 7 2 5 14

7 Կորեա 6 3 2 11

8 Շվեյցարիա 5 4 5 14

9 Իտալիա 5 0 6 11

10 Ֆրանսիա 3 2 4 9

11 Հոլանդիա 3 2 4 9