Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միգուցե ՀԷԿ-ից արտահոսք է (տեսանյութ)

Քաղաքականություն
Danielyan-Karine5

ՀԷԿ-ը կարող է բացասական ազդեցություն ունենալ գետի ջրի վրա ոչ թե որակական, այլ քանակական առումով: Այսօր «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվականի ուղիղ եթերում նշեց«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը` անդրադառնալով Գեղարուտ գետի ջրի խնդրիներին: Ըստ Արագածոտնի Արագած գյուղի բնակիչների` գետի ջուրը պղտոր է, ծծմբագույն եւ անպիտան է դարձել ոչ միայն ոռոգման, այլեւ կենդանիների համար: Որպես հիմնական պատճառ` գյուղացիները նշում են «Վակուֆլո» եւ «Էլկաս» ՀէԿ-երի բացասական ներգործությունը: Ըստ տիկին Դանիելյանի` ՀԷԿ-երը, իհարկե, ազդում են էկոհամակարգի վրա ու ոչնչանում են ձկները, սակայն. «Եթե թունավորվում է ջուրը, ուրեմն ՀԷԿ-երը վնասված են ու վթարային իրավիճակ է այնտեղ, որ նման արտահոսք կա, քանի որ նայում եմ եղած փաստաթղթղերը, որեւէ հանք տարածքում ֆիքսված չէ: Սակայն, միաժամանակ, կարծում եմ, որ հիմա սելավների ժամանակն է ու ցեխաջուր կարող է լինել: Եթե կա մեծ նստվածք ջրում, ինչպես ասում են գյուղացիները, ապա կարծում եմ, որ Բնապահպանության նախարարությունը լաբորատոր քննություն պետք է անի»: Կարինե Դանիելյանը խոստացավ` վաղն իսկ կապվել նախարարության թեժ գծի հետ ու տեսնել` ինչ հնարավորություն ունեն նրանք ու ինչ ուսումասիրություն կարող են անել: