Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ՉԻ ՄԵԿՆԻ ԿԻՊՐՈՍ

Սպորտ

Փետրվարի 27-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կմեկնի Կիպրոս, որտեղ մեկ օր անց կմեկնարկի ավանդական միջազգային մրցաշար 8 թիմերի մասնակցությամբ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանը դեռեւս փետրվարի սկզբին կիպրոսյան մրցաշարին մասնակելու համար հրավիրել էր 24 խաղացողների, որոնցից մի քանիսը, սակայն, չեն կարողանա մեկնել Կիպրոս:

Մասնավորապես, Ամստերդամի «Այաքսի» 18-ամյա հարձակվող Էդգար Մանուչարյանը կրկին կմնա իր թիմի կազմում: Ներկայումս Մանուչարյանը մարզվում է «Այաքսի» 2-րդ կազմի հետ եւ փերձում է լավ մարզավիճակ ձեռք բերել: Վնասվածքի պատճառով Կիպրոս չի մեկնի նաեւ Դոնեցկի «Մետալուրգում» հանդես եկող Եղիշե Մելիքյանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանը ներկայումս գտնվում իր հայրենիքում՝ Հոլանդիայում, որտեղից էլ կմեկնի Կիպրոս:

Փետրվարի 28-ին Հայաստանի հավաքականը իր առաջին հանդիպումը կանցկացնի` մրցելով Ռումինիայի հավաքականի հետ: Հիշեցնենք, որ 2006թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 2 անգամ մրցել է ռումինացիների հետ: Երեւանում կայացած մրցավեճը ավարտվեց 1:1 հաշվով, իսկ ահա սեփական հարկի տակ Ռումինիան 3 անպատասխան գնդակ ուղարկեց մեր թիմի դարպասը:

Այս զույգի հաղթողը հաջորդ մրցավեճում կհանդիպի Կիպրոս-Սլովենիա զույգի հաղթողի հետ: Այս զույգերի պարտվողներն էլ կմրցեն միմյանց հետ: