Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սպայկա»-ի հետ հաշտվել են

Տնտեսություն
383cc0da5dbd9e27ee4bd46ed18eb359

«Աֆին Լիզինգ» ավստրիական խոշոր լիզինգային կազմակերպության և բեռնափոխադրումներ իրականացնող «Սպայկա» հայկական ընկերության միջև 6 տարվա պատմություն ունեցող դատական վեճը վերջապես ավարտվել է հաշտությամբ: Այս մասին հայտնում են հայցվորի շահերի ներկայացուցիչ,  «AM» իրավաբանական ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հիշեցնենք, որ «Աֆին Լիզինգ» ավստրիական կազմակերպությունը 2006 թվականից մատակարարել է IVECO մակնիշի ավտոմեքենաներ «Սպայկա» հայկական ընկերությանը: 2009 թվականից «Աֆին Լիզինգ» ընկերությունը փորձում էր ստանալ իր լիզինգային վճարները, որի նպատակով Հայաստանի դատարաններում քննվել է 3 դատական գործ: