Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ 3-ՐԴ ՏԵՂ

Սպորտ

Միօրյա ընդմիջումից հետո վերսկսվեց Լինարեսի շախմատային սուպեր մրցաշարը: 4-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց իսպանացի Ֆրանսիսկո Վալեխոյի հետ: Շարունակում է անհաջող հանդես գալ աշխարհի չեմպիոն Վեսելին Թոփալովը: Բուլղարացի գրոսմայստերը այս տուրում սպիտակներով զիջեց ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովին, որին առաջին տուրում հաղթել էր Արոնյանը:

Առաջատարներ Պյոտր Սվիդլերը եւ Պետեր Լեկոն պարտության մատնեցին համապատասխանաբար Էթիեն Բաքրոյին եւ Վասիլի Իվանչուկին: 4-րդ տուրից հետո Արոնյանը 2 միավորով Իվանչուկի հետ միասին բաժանում է 3-րդ տեղը: 3.5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Լեկոն եւ Սվիդլերը: 1-ական միավորով աղյուսակը եզրափակում են Թոփալովը եւ Վալեխոն: