Հանդիպում ԼՂՀ ԱԳՆ-ում ՀՅԴ ներկայացուցիչների հետ

Մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչներին։

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը կարևորել է նման հանդիպումների անցկացումը՝ համատեղ քայլերի հնարավորությունները քննարկելու և համագործակցության օրակարգն ընդլայնելու առումով։

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել մի շարք հարցերի, այդ թվում՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման ներկայիս փուլի և Արցախի միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին։

Հանդիպման ավարտին նախարար Կարեն Միրզոյանը ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչներին է հանձնել ԼՂՀ ԱԳՆ հուշամեդալներ։

ԼՂՀ ԱԳՆ