Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արագածոտնում ՀԷԿ-երի կասկա՞դ կլինի (տեսանյութ)

Հասարակություն
cbbd8cb29322eeaf2a246f60c1150764

Բնապահպան Ինգա Զարաֆյանը չի հավատում պետական պաշտոնյաների այն խոսքին, թե Արագածոտնի մարզում ՀԷԿ չի կառուցվում. «Ես եղել եմ այնտեղ ու անձամբ եմ տեսել, այնտեղ պարզ երեւում է, որ ՀԷԿ է կառուցվում ու ոչ թե մեկ հատ, այլ մի ամբողջ կասկադ»։ Պաշտոնյաներն ասում են, որ հին ջրատարի վերանորոգում է իրականացվում, սակայն սա էլ «Էկոլուր» ՀԿ նախագահի համար համոզիչ չէ. « Նոր խողովակները հին խողովակների կողքին են։ Ամեն ինչ ակնհայտ է, մարդիկ իսկապես մնալու են առանց ջրի»։ Ըստ բնապահպանի՝ գյուղացիները պինդ են ու կգնան մինչեւ վերջ. «Սա կյանքի հարց է, եթե մարդը հասկանում է, որ ուրիշ միջոց չունի օրվա ապրուստի համար, մինչեւ վերջ գնում է։ Ու շատ իզուր, որ մեր պաշտոնյաները ուշադրություն չեն դարձնում դրան»։