Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիրք թուրքական ոճրագործության մասին (տեսանյութ)

Հասարակություն
turcia

Այսօր Բրյուսովի անվան համալսարանում տեղի ունեցավ պրոֆեսոր Միքայել Հայրապետյանի «Братская помошь пострадавшим в Турции армянам» գրքի շնորհանդեսը։ Գրքում տեղ են գտել տվյալներ 1894-ից 1896 թվականների մասին, երբ թուրքերը ռմբակոծել են 3000 հայերի: Միքայել Հայրապետյանը գրքի հրատարակման գործընթացը սկսել է 1990 թվականին: «Այդ թվականին «Հայաստան» հրատարակչությունից ստացվել է պատվեր 20.000 տպաքանակով: Սակայն ձեզ հայտնի պատճառներով դա տեղի չունեցավ՝ Խորհրդային միությունը փլուզվեց»: Դրանից հետո հեղինակը բազմաթիվ մարդկանց է դիմել օգնության համար, բայց ոչինչ չի ստացվել: Սակայն. «Վերջերս բոլորովին պատահաբար ճակատագիրը ինձ կապեց մի երիտասարդ տղայի հետ, որը հայ գործարար է: Նա համաձայնեց օգնել ինձ»: Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը իր խոսքում շնորհավորեց Միքայել Հայրապետյանին և տեղեկացրեց, որ Միքայել Հայրապետյանը նշանակվել է ԵՊԼ համալսարանի ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի ղեկավար:   turcia1