Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇՇԵՐԻ ԹԻՎԸ ՊԱԿԱՍԵՑ ՄԻ ԶՐՈՅՈՎ

Մարզեր

Գավառ քաղաքում վերջապես վերջ դրվեց հուղարկավորությունից հետո գերեզմանատանը բացվող ճոխ եւ առատ հոգեհացի սեղանների ավանդույթին:

Անհիշելի ժամանակներից հուղարկավորությունից հետո գերեզմանոցում բացվում էին բազմաթիվ սեղաններ: «Ճաշկերույթը» հանգուցյալի շիրիմի կողքին տեւում էր 3-4 ժամ, որը եզրափակվում էր հանգուցյալի տանը մատուցվող հոգեհացով:

Այս արարողությունը համարվում էր պարտադիր, հաշվի չառնելով անգամ այն, որ մարդկանց մեծ մասը այսօր գտնվում է աղքատ վիճակում: Բացի սոցիալական խնդիր լինելուց, բազմաթիվ մարդիկ ձմռանը ցրտահարվում էին, իսկ ամռանը` արեւահարվում` չհաշված, որ փչանում էր գերեզմանոց բարձրացված սննդամթերքի մեծ մասը: Գավառի քաղաքային համայնքի ավագանու անդամները ուղերձով դիմել են իրենց ընտրողներին` բացատրելով այս երեւույթի բացասական կողմերը: Այժմ փորձում են փոխել արմատացած ավանդույթը` գերեզմանոց տանելով ընդամենը մեկ փոքրիկ սեղան, 1-2 շիշ օղի: Ի դեպ, առաջ բացվում էր 100- 120 շիշ օղի:

Գավառի «Քյավառ» Հ/Ը

ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑ

Ալավերդու քաղաքապետարանի նախաձեռնությամբ փետրվարի վերջին քաղաքում կբացվի շախմատի դպրոց՝ ՀՀ շախմատի ֆեդերացիայի եւ անձամբ Սմբատ Լպուտյանի աջակցությամբ։ Շախմատային գույքը կհատկացնի ֆեդերացիան, իսկ սեղաններն ու աթոռները կտրամադրի քաղաքապետարանը։ Դասերը կլինեն անվճար։

Ալավերդու «Անկյուն գումարած 3» Հ/Ը