Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՈՍԱՆՔԱԶՐԿՈՒՄՆԵՐ ԿԱՊԱՆՈՒՄ

Մարզեր

Վերջին շրջանում գրեթե ամեն օր Կապանը մի քանի ժամով հոսանքազրկվում է։ Պատճառը մալուխային գծերի անմխիթար վիճակն է։ «Հայաստանի էլցանցեր» ընկերության «Տաթեւ» մասնաճյուղի մալուխային գծերի եւ սարքավորումների օգտագործման ժամկերը 25 տարի է, սակայն վերջին 20 տավա ընթացքում դրանք երբեւէ չեն փոխվել։

Առավել ցավալին այն է, որ հոսանքը վերականգնելու ժամանակ շարքից դուրս են գալիս կենցաղային նորագույն էլոկտրասարքավորումնները։ Վերջին օրերին բազմաթիվ այդպիսի դեպքեր են գրանցվել։ Փչացել են հերուստացույցներ, արդուկներ, սառնարաններ։ Պատճառներից մեկն էլ այն է, որ էլեկտրասարքավորումններ վաճառող ընկերությունները չեն տեղեկացնում սպառողին, թե ինչպես օգտագործել դրանք։ Իսկ լարման տատանումների պատճառով փչացած սարքավորումների համար վաճառող ընկերությունները պատասխանտվություն չեն կրում՝ մեղքը բարդելով միայն էլցանցերի վրա։

Կապանի «Սոսի» Հ/ Ը

ՋՐԱԳԻԾԸ` ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարմաշենի ջրագծի խնդիրը տեղափոխվել է դատական հարթություն: Հարցը քննարկվել է Տնտեսական դատարանի Գյումրու նստավայրում: Մարմաշենի համայնքը, ի դեմս համայնքապետի, քաղաքացիական հայցով դիմել էր Տնտեսական դատարանի Գյումրու նստավայր՝ Գյումրի-Վահրամաբերդ-Ամասիա ավտոմայրուղու աջ կողմում գտնվող չօգտագործվող ու մասնակի թալանված ջրագիծը տիրազուրկ ճանաչելու եւ դրա նկատմամբ համայնքի սեփականության իրավունք հաստատելու նպատակով:

Ինչպես տեղեկացանք` Տնտեսական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Էդվարդ Նահապետյանից, այս մասով հայցը բավարարվել է, այսինքն՝ խողովակաշարի՝ Մարմաշենի տարածքի հատվածը ճանաչվել է տիրազուրկ ու հաստատվել է համայնքի սեփականության իրավունքը դրա նկատմամբ: Դատարանի այս որոշումն ուժի մեջ կմտնի 15-օրյա ժամկետում:

Գյումրիի «Ցայգ» Հ/Ը

ԸՆՏԱՆԻՔԸ ՈՒՆԻ ԻՐ ԲԺԻՇԿԸ

Ընտանեկան բժշկության համակարգը արմատավորվում է նաեւ Լոռու մարզում։ Ներկայումս այստեղ կա 12 ընտանեկան բժիշկ, եւս 18-ը գտնվում է վերապատրաստման փուլում։ Ըստ մարզի առողջապահության վարչության պետ Ռ. Դիլբարյանի, այն գյուղերը, որտեղ գործում են ամբուլատոր ծառայություններ, պետք է ապահովված լինեն ընտանեկան բժիշկներով։ Դա կնպաստի բուժսպասարկման որակի բարձրացմանը։ Թումանյանի տարածաշրջանում ընտանեկան բժշկության գրասենյակներ կան Օձուն, Շնող եւ Ճոճկան գյուղերում։

«Անկյուն գումարած 3» Հ/Ը