Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շարադրությունների մրցույթ

շարադրություն

2014 թվականի մայիսի 12-ին լրանում է ղարաբաղյան զինադադարի 20-ամյակը, որին ընդառաջ` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է շարադրությունների մրցույթ՝ «Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի» վերնագրով: Մրցույթին կարող են մասնակցել հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտները: Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո լավագույն շարադրությունների հեղինակները կպարգևատրվեն: