Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծ մենամարտ բրեյքդանսի երկրպագուների համար

par

Մարտի 14-15-ին Հայաստանի բի-բոյների էլիտան կհանդիպի Red Bull BC One 2014՝ բրեյքդանսի ամենահեղինակավոր առաջնության նախընտրական փուլում: Հայաստանի լավագույն 24 պարողները կպայքարեն ապրիլի 13-ին Թբիլիսիում կայանալիք հերթական կովկասյան նախընտրական փուլում մասնակցելու համար: Լավագույն բի-բոյներին կընտրի Red Bull BC One 2011-ի հաղթող և Red Bull BC One All Stars անդամ՝ հռչակավոր Roxrite-ը ԱՄՆ-ից: Բրեյքդանսի երկրպագուները կդառնան երիտասարդ և էներգիայով լի հայ բի-բոյների մեծ մենամարտերի ականատեսը: Մրցումների 7 հաղթողները ձեռք կբերեն հնարավորություն ցուցադրելու իրենց վարպետությունը կովկասյան նախընտրական փուլում, որը տեղի կունենա ապրիլի 13-ին Թբիլիսիում: Առաջնության թբիլիսյան փուլի հաղթողը կցուցադրի իր վարպետությունը սեպտեմբերին՝ Խորվաթիայում կայանալիք կիսաեզրափակչին, իսկ հաղթանակի դեպքում նա նոյեմբեր ամսին կմեկնի Փարիզ՝ Red Bull BC One 2014 եզրափակչին մասնակցելու, ուր կհավաքվեն ողջ աշխարհի ուժեղագույն բի-բոյները: