Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանկապարտեզները կվերանորոգվեն

mankapartez

Ինչպես 2013թ., այս տարի ևս շարունակվելու են Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ինչպես հիմնանորոգման, այնպես էլ մասնակի նորոգման աշխատանքները: 2014 թվականի շինբարեկարգման ծրագրի շրջանակում վերանորոգման աշխատանքներ են նախատեսվում թվով 23 մանկապարտեզներում: Ցանկում ընդգրկվել են վերանորոգման առավել առաջնահերթ կարիք ունեցող մանկապարտեզները: Աշխատանքների շրջանակում կիրականացվեն ինչպես ամբողջությամբ հիմնանորոգման, այնպես էլ տանիքների, դռների ու պատուհանների փոփոխման և նորոգման այլ աշխատանքներ: Շինարարական աշխատանքները կմեկնարկեն հայտարարված մրցույթների արդյունքներն ամփոփելուց հետո՝ սահմանված ժամանակացույցով:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն