Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՆՈՐԻՑ ՓԱԿՎԵԼ ԵՆ

Մարզեր

Ամբողջ գիշեր տեղացած առատ ձյան եւ սկսված ձնաբքի պատճառով անանցանելի են դարձել Շիրակի մարզի բոլոր միջհամայնքային ճանապարհները։ Քամու եւ տեսանելիության ցածր աստիճանի պատճառով գիշերվա ընթացքում ճանապարհներին մաքրման աշխատանքներ չեն իրականացվել։

Շիրակի մարզի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի տեղեկատվության համաձայն, աշխատանքները սկսվել են առավոտյան։ Մաքրման աշխատանքներ են իրականացվում Անիի եւ Ախուրյանի տարածաշրջաններում։ Հնարավոր չէ աշխատանքներ իրականացնել Աշոցքի տարածաշրջանում, քանի որ ձնաբուքն այնտեղ շարունակվում է։

Գյումրիի «Ցայգ» հ/ը