Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՓԼՈՒԶՈՒՄ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Մարզեր

Հերթական փլուզումն է գրանցվել Գյումրիի Իսահակյան 9 շենքում: Փլուզվել է շենքի տանիքը: Մասնագիտական եզրակացության համաձայն` վերջին օրերին այս շենքի անընդհատ փլուզումը ձյան առատ տեղումների հետեւանք է: Տանիքը չի դիմանում, քանի որ բնակիչների կողմից ժամանակին հանվել են կտուրը պահող հենակները:

Դեռեւս մեկ տարի առաջ ՍՊԱԾ տվյալների համաձայն երրորդ աստիճանի վթարայնություն ունեցող Իսահակյան 9-ը շենքն ունեցել է արագ ամրացման կարիք, քանի որ յուրաքանչյուր պահի շինությունը ենթակա է ինքնափլուզման: Այս եզրակացության փաստաթղթային մասը թարմացվում է ամեն տարի, սակայն չեն արվում գործնական քայլեր: Ոչ նախորդ, ոչ էլ այս տարի գումարներ չեն հատկացվել: Եվ ընդհանրապես, պետական բյուջեով արդեն մի քանի տարի է` Գյումրիի վթարավտանգ շենքերի համար հատկացումներ չկան:

Տեղի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուները խնդիրն իրենց իրավասությունների շրջանակում չեն տեսնում: Վերջիններիս անհանգստությունը սկսվում եւ ավարտվում է ընդամենը կառավարությանը նամակ ուղարկելով:

Գյումրիի «Ցայգ» հ/ը