Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄԵՆԱՍՆԱՆԿՆԵՐՆ ԱՄԵՆԱԵԿԱՄՏԱԲԵՐՆԵՐՆ ԵՆ

Մարզեր

Գավառի նորընտիր քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը քաղաքապետարանը ժառանգել է շուրջ 40 միլիոն դրամ պարտքով, որից միայն 33 միլիոնը կազմում է քաղաքապետարանի ենթակա հիմնարկ-ձեռնարկությունների աշխատավարձի պարտքը: Ձեռնարկությունների աշխատակիցները 2005թ. մայիս ամսից աշխատավարձ չեն ստացել, սակայն շարունակում են աշխատել այն հույսով, որ երբեւէ կստանան աշխատավարձ:

Գավառի քաղաքապետարանում գրանցված 210 իրավաբանական անձանց մեծ մասը նախորդ տարիներին իրեն համարում էր «արտոնյալ»: Անբարեխիղճ խոշոր հարկատուների շարքում են Գեղամա արտադրական միավորումը (Կաբելի գործարան), «Հայռուսգազարդ»-ի Գավառի մասնաճյուղը, Գավառի էլեկտրական ցանցերը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հյուսիս-Արեւելյան» տարածքային մասնաճյուղի «Գավառ» տեղամասը:

Համապատսխան ծանուցագրերի միջոցով նրանք եւս մեկ անգամ տեղեկացել են իրենց պարտքերի չափերի մասին եւ բերվել են հարկային դաշտ: Կաբելի գործարանը 6 500 000 դրամ պարքից անցած երկու ամիսների ընթացքում մարել է 1 350 000-ը, «Հայռուսգազարդ»-ի Գավառի մասնաճյուղը խոստացել է մարել 2 333 000 դրամ պարքն ամբողջությամբ, իսկ Գավառի էլցանցը փակել է 5 500 000 պարքը միանգամից:

Պարտաճանաչ հարկատուների թվում են Գավառի Պետական Համալսարանը, «Գավառտրանս» ՍՊԸ-ն, Կահույքի ֆաբրիկան, որը գրեթե մատնվել է անգործության:

Գավառի «Քյավառ» հ/ը