Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ

Մարզեր

Այս տարի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանվածության մասին» օրենքը: Նոր օրենքի նպատակը գործազուրկի շահերը պաշտպանելն է:

Աբովյան քաղաքի զբաղվածության կենտրոնի տնօրեն Հրայր Հակոբյանից տեղեկացանք, որ նախորդ տարիների համամատ այս տարի Աբովյան քաղաքում գործազուրկների թիվը նվազել է 450-ով: Ներկա պահին կենտրոնում գրանցված աշխատանք փնտրողների թիվը 1 800 է:

Կենտրոնն անց է կացրել գորգագործների եւ համակարգչային գործավարների դասընթացներ: Զբաղվածության կենտրոնի հավաստմամբ սույն թվականի մարտի 1-ից 20 գորգագործներ եւ 10 համակարգչային գործավարներ կտեղավորվեն աշխատանքի:

Աբովյանի «Աբովյան» հ/ը