Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գենդերային ակցիա Ֆրանսիայի դեսպանատան դիմաց (տեսանյութ)

Հասարակություն
գենդեր

2013թ. մայիսին Ֆրանսիայում ուժի մեջ մտած Միասեռ ամուսնությունն օրինականացնող օրենքը և դպրոցներում գենդերային հավասարության մասին դասավանդումը բողոքի ալիք է բարձրացրել այդ երկրում: Այսօր ի պաշտպանություն Ֆրանսիայում բողոքի դուրս եկած քաղաքացիների՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջև «Համահայկական ծնողական կոմիտեն» և տասնյակ հասարակական կազմակերպություններ կազմակերպել էին ակցիա: Նրանք նամակ հանձնեցին Ֆրանսիայի դեսպանատուն՝ կոչ անելով Ֆրանսիայի սենատին վերանայել Գենդերային հավասարության և միասեռականների միջև ամուսնությունն օրինականացնող օրենքը: Հիշեցնենք, որ ըստ Ֆրանսիայի ազգային վիճակագրական ինստիտուտի տվյալների՝ վերջին 7 ամիսների ընթացքում Ֆրանսիայում գրանցվել է 7 հազար միասեռ ամուսնություն, որոնց գերակշիռ մասը արական սեռի միջև ամուսնություններն են: Իսկ դպրոցներում գենդերային հավասարության մասին դասավանդումը ստիպել է շատ ծնողների երեխաներին պարզապես դպրոց չուղարկել: Այսօրվա ակցիայի ժամանակ «Համահայկական ծնողական կոմիտե»-ի ներկայացուցիչը փոխանցեց նաև, որ իրենք իրավաբանների հետ համատեղ կազմել են փաստաթուղթ, որը պետք է ներկայացնեն Հայաստանի կառավարությանը: Փաստաթղթում Կառավարությունից պահանջում են վերանայել ՀՀ-ում գենդերային հավասարության մասին օրենքը: