Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄԵՆԱՓՐԿՉԻՆ ՇԱՏ ԳՈՒՄԱՐ Է ՊԵՏՔ

Մարզեր

Եղանակների տաքացմանը զուգընթաց կվերսկսվեն Ամենափրկիչ եկեղեցու շինարարական աշխատանքները: Դրանց մեկնարկը տրվել էր դեռեւս 2000 թվականին, սակայն մինչ օրս աշխատանքները հիմնալցումից եւ բետոնե կոնստրուկցիաների ամրացումից առաջ չեն անցել:

Պատճառը համապատասխան ֆինանսական միջոցների բացակայությունն է: 2005-ին եկեղեցու շինարարության համար «Նոր Գյումրի» բարեգործական հիմնադրամի կողմից հատկացվել էր 30 մլն դրամ: Այս տարի 50 մլն դրամ հատկացրել է համայնքի բյուջեն, սակայն, ըստ «Նոր Գյումրի» հիմնադրամի տնօրեն Մուշեղ Մարտիրոսյանի, չի բացառվում, որ տարվա ընթացքում հիմնադրամի միջոցով նույնպես ֆինանսական աջակցություն լինի:

2006-ի աշխատանքները կմեկնարկեն մարտից: Կառույցը, ի տարբերություն նախորդ տարիների, շինարարների, եւ ընդհանրապես, որեւէ մասնագետի պակաս չի զգում: Աշխատանքների արագ իրականացման համար ընդամենը պետք է ֆինանսական կայուն աղբյուր եւ շատ գումար: Եկեղեցու կառուցման ավարտի որոշակի ժամկետ հնարավոր չէ նախանշել, քանի որ, ըստ պարոն Մարտիրոսյանի, ցանկացած պահի չնախատեսված աշխատանք է առաջանում: Եկեղեցու վերականգնումն ընթանում է մեծ զգուշությամբ, եւ հուշարձանների պահպանման կարգի համաձայն, բոլոր քանդակները պահպանվում են:

Տարածված խոսակցությունները, թե Ամենափրկչի շինաշխատանքները 2005-ին ընթացել են դանդաղ, քանի որ շինարարներն ու տեխնիկան աշխատել են եկեղեցու դիմաց կառուցվող խանութների համար, հիմնադրամի տնօրենի կոմից գնահատվում է որպես ասեկոսե եւ դատարկ խոսակցություն:

Գյումրիի «Ցայգ» հ/ը