Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նաիրիտը՝ փողեր լվանալու միջոց». Նոր ակցիա

Տնտեսություն
d88928fe71b3b9508a3899cbe732f6b4

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները փետրվարի 12-ին պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց ԿԱՄՔ քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը, մինչ այս պահը «Նաիրիտ» գործարանի վերագործարկման եւ աշխատակիցների աշխատավարձերին վերաբերող որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի ներկայացվել։ Ինքնաբուխ ակցիային Արտաշես Ավետիսյանը կոչ է անում միանալ նաեւ այն մարդկանց, ում մտահոգում է «Նաիրիտ»-ի 2437 աշխատակիցների ճակատագիրը։ Հիշեցնենք, որ «Նաիրիտը» 2010 թ-ից արտադրանք չի տալիս։ Իսկ աշխատակիցներն էլ աշխատավարձ են ստանում միայն բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո։ «2010 թ. մայիսի 4-ին Չինաստանում բացվեց «Շանսի-Նաիրիտ»-ը, հայկական կողմի 40 տոկոս մասնաբաժնով, որտեղ բացման արարողությանը ներկա էր Սերժ Սարգսյանը: 2013 թ. դրությամբ «Շանսի-Նաիրիտ»-ը արտադրում է 40 մլն դոլարի քլորոպրենային կաուչուկ, և դա՝ ընդամենը 9 ամսվա ընթացքում: Ստացվում է՝ հայկական կողմի մասնաբաժինը 16 000 000 մլն դոլար է: «Նաիրիտ» գործարանի մեկ ամսվա աշխատավարձերի բյուջեն կազմում 1 միլիոն ԱՄՆ դոլար, ինչ է ստացվում. եթե այդ 16 000 000 մլն դոլարը հասներ ճիշտ հասցեատերերին, գործարանի աշխատակիցները վաղուց արդեն պետք է ստացած լինեին իրենց 15 ամսվա աշխատավարձները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քլորոպրենային կաուչուկի գինը թանկացել է միջազգային շուկայում, Երևանում «Նաիրիտ» գործարանը պետք է անհապաղ աշխատեր, այլ ոչ թե ծառայեր փողեր լվանալու միջոց ներկայիս կոռումպացված իշխանությունների համար»,- «Ա1+»-ին ասաց Արտաշես Ավետիսյանը: