A
A
Օլիմպիադայի օրերին ադրբեջանցիները չե՞ն կրակի
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 4-5-ը տարածաշրջանային հերթական այցից հետո հանդես են եկել հերթական հայտարարությամբ։ Նրանք այցի ընթացքում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների եւ ԱԳ ու Պաշտպանության նախարարների հետ։ Ըստ հայտարարության՝ Համանախագահներն իրենց հանդիպումների ժամանակ մտահոգություն են հայտնել վերջին օրերին հրադադարի խախտման առիթով եւ կոչ են արել կողմերին դրսեւորել զսպվածություն ինչպես իրենց գործողություններում, այնպես էլ հռետորաբանության մեջ։ Կողմերը խոստացել են հետեւել Համանախագահների հորդորին՝ հաշվի առնելով նաեւ այն, որ սկսվում եմ Սոչիի օլիմպիական խաղերը։ Համանախագահները կշարունակեն խորհրդակցություններ կողմերի հետ։