Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համանախագահները կժամանեն Երեւան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
11111

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վաղը, ժամը 12-ին կհանդիպեն ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։ «Թե երբ կժամանեն Երեւան՝ հայտնի չէ։ Հանդիպումները նախատեսված են վաղը»,-ասաց Տիգրան Բալայանը։ Մինչ Երեւան ժամանելը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքու են մեկնել, որտեղ նրանք հանդիպումներ կունենան Ադրբեջանի ԱԳ նախարարի ու նախագահ Իլհամ Ալիևի հետ: