Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու է ՀՀ շուկայում ապրանքի մեծ մասը թուրքական (տեսանյութ)

Տնտեսություն
d1114a70eea91de801fbc5028649e7f1

Իրանի Իսլամական հանրապետության նկատմամբ կիրառված պատժամիջոցները ինչ-որ առումով դրական ազդեցություն ունեցան: Կարծում է Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Այժմ, երբ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն որոշակիորեն կասեցրին Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, պարոն Ղազարյանը համոզված է` շարիաթի նորմերով կառավարվող Իրանը կվերարժեւորի իր հարաբերությունները, իսկ ՀՀ-ն արդյունքում կշահի. «Ավելի շատ իրանցիներ են գալիս, երեւի համոզվեցին, որ ՀՀ-ն հարեւան երկրներից ամենահավատարիմը մնաց: Հայաստանն ամենաուշը ենթարկվեց այդ սանկցիաներին»: Իրանագետ Արմեն Իսրայելյանն ասում է. «Այդ հնարավորություններն իրանցի գործարարները ՀՀ-ում բաց են թողել` իրենց ներդրումները կատարելու առումով: Իրանի դեսպանը քննադատեց իրանցի գործարարներին, որ ՀՀ-ն Թուրքիայի հետ չունենալով այնքան էլ լավ հարաբերություններ, ՀՀ շուկայում ապրանքների մեծ մասը թուրքական ապրանքներ են»: Մի քանի օր առաջ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն, հիմք ընդունելով ՄԱԳԱՏԵ-ի այն հայտարարությունը, որ Իրանը խոստացել է 20 տոկոսով դադարեցնել ուրանի հարստացումը, մասնակիորեն հանել է Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները նավթի ապահովագրման եւ փոխադրման, ինչպես նաեւ` նավթամթերքի արտահանման վրայից: Նաեւ հայտարարվեց, որ 4,2 մլրդ դոլար կազմող իրանական սառեցված ակտիվները կվերականգնվեն, թեեւ ընդհանուր ծավալը կազմում է 100 մլրդ դոլար։ «Երբ բանկային փոխանցումների սանկցիան խստացավ, նույնիսկ այս ճյուղը մեզ մոտ սկսեց կաթվածահար լինել, քանի որ ճամպրուկով հնարավոր չէր այդքան գումար հասցնել` 3-րդ երկրների միջոցով էինք իրականացնում»,- մեկնաբանում է Արսեն Ղազարյանը։ Իրանագետը հավելում է՝ «Նույնիսկ այստեղ իրանցի ուսանողները մեծ դժվարություններ էին ունենում՝ թեկուզ 1000 դոլար գումար Իրանից ՀՀ փոխանցելու համար»: Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, ըստ Արսեն Ղազարյանի, հնարավորություն կտա, որպեսզի մենք, բացի Վրաստանից, ունենանք եւս մեկ՝ տարանցիկ ծովային եւ ցամաքային ճանապարհ՝ արտահանման համար։ Ավելին՝ տեսանյութում