Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոտանի կասկադը վաճառվել է 4 անգամ էժան. Բագրատյան

Տնտեսություն
որոտան

Հայաստանի Հանրապետության կառավարության, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» փակ բաժնետիրական ընկերության, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջև երեկ ստորագրվեց գույքի առուվաճառքի պայմանագիր: Այս մասին իր կարծիքն է հայտնել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Տպավորություն ունեմ, որ սա արվել է բացառապես ամերիկացիների «բարկությունը» մեղմելու համար։ Կառավարությունը սրանից Հայաստանին զրկեց սեփական էներգետիկայից։ Կասկադը վաճառվել է ամենաքիչը 4 անգամ ավելի էժան։ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադը» առաջիկա 6 տարիներին 70 մլն կներդնի։ Ներեցեք, բայց առանց այդ ընկերության մենք 6 տարում նորմատիվներով ավելի շատ կներդնեինք ընկերության շահույթից։ Արդյունքում, առանց կասկածի, մի քանի տարի հետո այս համալիրը կվաճառվի մի քանի անգամ ավելի թանկ գնով։ Մեր կառավարությունը ուժեղ երկրների առաջ քծնելու (ավելի վաղ գերշահավետ պայմաններ էին տրամադրվել ռուսներին) բացառիկ հատկություններով է օժտված»,- գրել է Հրանտ Բագրատյանը։