Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանցիները տագնապած են ցեղասպանության 100-ամյակից (տեսանյութ)

Քաղաքականություն
index11

Ադրբեջանական «Բաքու պոստ» թերթի խմբագիր Քենան Գուլուզադեն տարօրինակ ոչինչ չի տեսնում հայ-ադրբեջանական վերջին բախումների մեջ, «այո, այն կա եւ մարդիկ զոհվում են»։ Տարօրինակն, ըստ նրա, ԶԼՄ-ների պահվածքն է։ «ԶԼՄ-ները շատ են թեժացնում իրավիճակը եւ պարզ չէ՝ այս ամենը երկու երկրների զինված ուժերի պատվե՞րն է, թե ոչ»,-հարցնում է ադրբեջանցի խմբագիրը։ Նրա հայրենակից Ավազ Հասանովը մեղադրում է սոցիալական ցանցերին՝ մենք նրանց ազդեցության տակ ենք։ Հումանիտար հետազոտությունների ադրբեջանական կենտրոնի ղեկավարը չէր ցանկանա, որպեսզի շփման գծում տեղի ունեցող ամեն ինչի համար մեղադրվեին միայն ադրբեջանցիները։ «Ձեր մոտից մեկը գետն անցել է ու մտել Ադրբեջանի տարածք, ասում են դիվերսանտ է եւ այլն։ Դա էլ հո մեր պաշտպանության նախարարը չի՞ արել»,-հարցնում է նա։ Քաղաքագետ Մանվել Սարգսյանն ուզում է հասկանալ, թե ու՞մ է ձեռք տալիս կոնֆլիկտը. «Ցանկացած բախում գտածո է կողմերի ղեկավարների համար»,-ասում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրենը։ Քենան Գուլուզադեն լրացնում է՝ ամեն ինչ կախված է նրանից, թե քննարկելու եւ պայմանավորվելու ինչ ունեն միմյանց հետ երկու երկրների նախագահները։ Մյուս կողմից նա ենթադրում է, որ հայերը կոնֆլիկտը կբորբոքեն հատկապես հայերի ցեղասպանության 100-ամյակի օրերին։ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը չի կարծում, թե դա հնարավոր է։ Ավազ Հասանովը պնդում է, որ համենայնդեպս մինչեւ 2015-ը, երբ Ադրբեջանում տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները, կոնֆլիկտի բորբոքում չի կանխատեսվում։ Ավելին, նա բացառում է, որ ադրբեջանական բանակը հակամարտության գծից հետ կքաշի դիպուկահարներին։ «Ինչպես դուք (հայերդ-խմբ) չեք հանել եւ չեք հանելու»,-ասում է Ավազ Հասանովը։