Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Թանկյանը տաք սննդի ծրագիր կիրականացնի

Հասարակություն
1339156491_3

Օրրան բարեգործական հասարակական կազմակերպությունը 2014 թվականի փետրվարի 17-ից Վանաձոր քաղաքի 30 անապահով տարեցների համար կմեկնարկի տաք սննդի ծրագիրը, որը ֆինանսավորվում է աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի և նրա տիկնոջ` Անժիի կողմից: Տաք սնունդ ստանալու և միմյանց հետ շփվելու նպատակով տարեցները Օրրան կհաճախեն կեսօրին: Տաք սննդի այս ծրագիրը կազմվել է Երևանի Օրրանի տարեցների ծրագրի հիման վրա, որում` 2000 թվականից ի վեր, ավելի քան 55 տարեցներ են ընդգրկված: Ներկայումս Վանաձորի Օրրան են հաճախում տնտեսապես անապահով ընտանիքների ավելի քան 65 երեխաներ, որոնք Օրրանում ստանում են տաք սնունդ, ինչպես նաև բժշկական, սոցիալական, հոգեբանական և կրթական ծառայություններ: Երեխաները մասնակցում են նաև մասնագիտական վերապատրաստÙ³Ý դասընթացների և մշակութային հարուստ ծրագրերի: «Սահմանափակ միջոցների պատճառով սկզբում մենք հնարավորություն չունեցանք ծրագրում ընդգրկել նաև տարեցներին, ինչպես որ դա արվում էր Երևանի Օրրանում,-մեկնաբանում է Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը:- Երբ Սերժ Թանկյանը և նրա տիկինը` Անժին, մեզ դիմեցին, թե ինչպես օգնել Վանաձորի Օրրանին, մենք նրանց առաջարկեցինք մի քանի տարբերակներ: Նրանք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին հատկապես տարեցների ծրագրի հանդեպ և արագորեն` մի քանի օրվա ընթացքում, արդեն ծրագրում կատարեցին ներդրումներ` վստահ լինելու համար, որ այս տարվա խստաշունչ ձմռան պայմաններում կարիքավոր տարեցները օրվա ընթացքում գոնե մեկ անգամ տաք սննդի, տաքուկ անկյան և հոգածության հնարավորություն կունենան»: