Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաղտնի օղի թորողները. Առավոտ

Քաղաքականություն
գինի

Տասը տարի անընդմեջ Հայ գինեգործները դիմում են կառավարություն` խնդրելով գինեգործների համար չկիրառել ալկոհոլի թորման համար նախատեսված 15 մլն դրամի տարեկան տուրքը: 15 միլիոն դրամ հարկի պատճառով տուժում են նաեւ գինեգործությամբ զբաղվող բարեխիղճ գործարարները: Ըստ Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի, կոնյակի եւ օղու կեղծումները վերացնելու համար 10 տարի առաջ կառավարությունը որոշեց տուրք սահմանել, սակայն այդ որոշումը հարվածեց գինի արտադրող ընկերությունների բիզնեսին: Ավագ Հարությունյանի ներկայացմամբ, կառավարությունը կարող էր շատ հեշտ այդ կեղծումները հայտնաբերել վաճառքի, այլ ոչ թե պատրաստման ժամանակ. «Ոչ ոք էլ չի գնում, տեսնում՝ ով ոնց է պատրաստում»,- նկատեց պարոն Հարությունյանը: Նրա խոսքերով. «Մենք մի տասը տարի է՝ անընդհատ պայքարում ենք, բան դուրս չի գալիս, հիմա դաշտը լրիվ ձեւավորվել է, կեղծիքն այն մակարդակներով չի եւ այն պայմանավորված չէ այդ 15 միլիոնով կամ ոչ ամբողջովին է պայմանավորված 15 միլիոնով: Եղան գործընթացներ, որոնց շնորհիվ դաշտը մաքրվեց կեղծիքներից: Այդ 15 միլիոնը ի սկզբանե մտցրեց անհավասար մրցակցություն, այսինքն` փոքրը, միջինը եւ խոշորը գտնվեցին անհավասար մրցակցության դաշտում, որովհետեւ կոնյակը եւ օղին շատ եկամտաբեր բիզնեսներ են, իսկ գինին` պակաս եկամտաբեր, այդ պատճառով էլ գինի արտադրողները չկարողացան արտադրել օղի եւ կոնյակ»: Ավելին՝ այստեղ