Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՕՐԸ

Մշակույթ

Արդեն 3-րդ տարին է, հուլիսի 4-ին նշվում է Հայաստանի ազգային գրադարանի օրը: 1919թ. հուլիսի 4-ին Հայաստանի Մինիստրների խորհրդի «Պետական հանրային մատենադարանի մասին» որոշմամբ հիմք դրվեց գրադարանային ֆոնդերի համալրմանն ու զարգացմանը:

Այսօր առավոտյան ժ. 10-ից Հայաստանի ազգային գրադարանում սկսվեցին տոնական միջոցառումները: Ի տարբերություն նախորդ տարիների, պաշտոնյա հյուրերն ու զանգվածային լրատվության ներկայացուցիչներն այս անգամ քիչ էին:
Սովորույթի համաձայն բացման հանդիսավոր արարողությունը կատարեց Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը` նշելով, որ մի քանի տարի է իր համար հուլիսի 4-ը երկրորդ խորհուրդն է ստացել: Այս օրը տարիներ շարունակ արքեպիսկոպոսը նշել է Ամերիկայի անկախության տոնը, իսկ երկրորդ տարին է` տոնում է նաեւ Ազգային գրադարանի օրը:

Ազգային գրադարանում այսօր բացվեցին մոտ 10 ցուցահանդեսներ, տեղի ունեցան գրքերի շնորհանդեսներ, մրցանակներ ստացան «Լավագույն գրադարանավար» մրցույթի հաղթողները: