Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՐԿԱՍԱՌՈՒՅՑԸ` ՎԹԱՐՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ

Մարզեր

Լուրեր մարզերից

Չնայած վերջերս տեղացած առատ ձյանը, այս տարի ոստիկանության Թումանյանի ՊԱՏ բաժանմունքի ենթակայության տակ գտնվող տեղական, հանրապետական եւ միջպետական ճանապարհներում ավտովթարներ չեն եղել, իսկ նախորդ 2005թ-ին 9 ճանապարհատրանսպորտային պատահար է արձանագրվել, որի հետեւանքով զոհվել է 4 եւ վիրավորվել 14 քաղաքացի: 9 ավտովթարից 8-ը տեղի է ունեցել վարորդների անուշադրության պատճառով, 1-ի դեպքում էլ վթարի պատճառը սառույցով պատված ճանապարհն է եղել:

Ծնունդները շատացել են

Մինչեւ օրս Ալավերդու Քաղաքացիական կացության ակտերում գրանցվել է 17 ծնունդ, ինչը նախորդ տարվա համեմատ 7-ով ավելի է։ Նորածիններից 7-ը տղա են։ Միայն տարվա առաջին օրը ծնվել է 4 տղա։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է մահերի քանակը։ Քաղաքում ավելացել է նաեւ ամուսնությունների թիվը։ ՔԿԱԳ բաժնում գրանցվել է մեկ տասնյակից ավելի ամուսնություն։ Տեղեկացնում է «Անկյուն գումարած 3» ՀԸ: