Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՂԲԱՀԱՆՄԱՆ ԽՆԴԻՐԸ ՍԵՎԱՆՈՒՄ ԼՈՒԾՎՈՒՄ է ԴՐԱՄԱՇՆՈՐՀՈՎ

Մարզեր

Սեւանի բազմաթիվ հիմնախնդիրներից ոմանք լուծվում են մի քանի ներդրումային ծրագրերի միջոցով: «ՍԻ Էյջ Էֆ Ինտեռնեյշնլ» կազմակերպության կողմից օրինակ վերջերս «Հանրային աշխատանքներ» ծրագրի շրջանակներում իրականացվեց «Կենցաղային աղբի հեռացման համակարգի ստեղծում» ծրագիրը, որի արդյունքում կառուցվեց 32 աղբատեղ, տեղադրվեց 64 նոր եւ վերանորոգված աղբարկղ: Համայնքի ներդրումը ծրագրին կազմել է 1 մլն 200 հազ դրամ:

ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի եւ կիրառական հետազոտությունների ու ագրոբիզնեսի հիմնադրամի միջոցներով էլ Գոմաձոր թաղամասում լուծվել է խմելու ջրի հարցը:

Սեւան համայնքի եւ նշված կազմակերպության Հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությունը 2006-ի գարնանը նոր ծրագրերի տեսքով շարունակվելու է: Լուրը տրամադրել է Սեւանի «STV 1» հեռուստաընկերությունը։