Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ՄՈՐԹՈՒՄ ԵՆ ՀԱՎԵՐԻՆ

Մարզեր

Լուրեր մարզերից

Թուրքիայում թռչնագրիպի վիրուսի տարածումը կամաց- կամաց ազդում է Ալավերդիում թռչնամսի վաճառքի վրա։

Խոսքը վերաբերում է հատկապես արտասահմանից ներկրված թռչնի մսին, մինչդեռ հայրենական արտադրության հավի մսի պահանջարկը չի նվազել։

Մտահոգված են հատկապես ընտանի թռչուններ պահողները։ Նրանցից շատերը վերջին օրերին, սպառնացող գրիպը կանխարգելելու համար, սկսել են մորթել իրեց հավերին։ Այս մասին տեղեկացնում է Ալավերդու «Անկյուն գումարած 3» ՀԸ։

ԾՆՈՒՆԴՆԵՐԸ ՍԻՍԻԱՆՈՒՄ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ

Սիսիանի գինեկոլոգիական բաժանմունքում 2004 թ – ի համեմատությամբ 2005 - ին գրանցված ծննունդների թիվը նվազել է: 2004 թ.-ին բաժանմունքը ունեցել է 373 ծնունդ, 2005 թ.-ին նորածիների թիվը 34 - ով պակասել է: Անցնող տարում լույս աշխարհ եկած 399 նորածիններից 177 - ը տղաներ են, 162 - ը աղջիկներ:

Ծնունդների թվի նվազման հետ, միաժամանակ մեծացել են դժվար ծննդաբերության դեպքերը, ինչն ըստ բաժնի վարիչի պայմանավորված է հղիության շրջանում կանանց կոնսուլտացիա եւ բժշկական առողջության կենտրոններ հղիների պասիվ այցելությամբ: Այս մասին տեղեկացնում են Սիսիանի «Սյունի» հեռուստաընկերության մեր գործընկերները

ԿԱՐԱՏԵԻՍՏՆԵՐԻՆ ԴԻՊԼՈՄՆԵՐ ՀԱՆՁՆՎԵՑ

Կարատեի խմբակ Սիսիանում գործում է 1990 թ.-ից, խմբակ այսօր հաճախում է 20 սան: Ամփոփելով անցնող տարին եւ մատնանշելով ձեռքբերումները` սաներին դիպլոմներ եւ հավաստագրեր հանձնեց Սյունիքի մարզի կարատեի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Սիմոնյանը: Նախագահն իր խոսքում նշեց, որ Սյունիքի մարզի կարատեի ֆեդերացիան համագործակցում է կարատեի հեղինակություն վայելող 4 միջազգային կազմակերպությունների հետ:

Ֆեդերացիայի նախագահի հավաստմամբ Սիսիանում մինչ օրս մարզաձեւը կատարելության հասցնելու համար, կատարվել է նախատեսված աշխատանքների միայն 10 տոկոսը:

Սարգիս Սիմոնյանը խրախուսեց երեխաների առաջընթացը: Որպես մարզային ֆեդերացիայի նախագահ` նա խոստացավ նվազագույնը ամսական 2 անգամ այցելել Սիսիան եւ մարզել երեխաներին: Տեղեկացնում է Սիսիանի «Սյունի» հեռուստաընկերությունը: