Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕՊԵՐԱՏԻՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈւՆ

Մարզեր

Ոստիկանության Գյումրիի բաժնի աշխատակիցները, օպերատիվ միջոցառումներն իրականացնելիս, ապօրինի թմրանյութ տեղափոխելու կասկածանքով բերման են ենթարկել 1961թ. ծնված Աղասի Մ.-ին` «ԳԱԶ-31105» մակնիշի ա/մ-ով հանդերձ:

Նշված ա/մ-ի բեռնախցիկից հայտնաբերվել եւ առգրավվել է պոլիէթիլենային 2 պարկ` լցված թմրանյութի նմանվող զանգվածով։

Կատարվում է հետաքննություն։

Ըստ ոստիկանության օպերատիվ ամփոփագրի, երեկ հանրապետությունում ձերբակալվել է ՀՀ քր.օր.-ի տարբեր հոդվածների հատկանիշներով հետախուզվող 10 անձ` դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, գողության, խարդախության եւ իսկական զինվորական ծառայությունից խուսափելու համար:

Հանրապետությունում գրանցվել է ՃՏ 3 պատահար, որի հետեւանքով 3 մարդ ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Երեւան քաղաքում գրանցվել է վրաերթի 1 դեպք, որի հետեւանքով 1 մարդ ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։