Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՍՊԱՌՎՈՒՄ Է ԴՐՍՈՒՄ

Մարզեր

2005 թվականին Շիրակի մարզում արձանարգրվել է արդյունաբերական արտադրանքի ծավալների աճ: Աճը հատկապես գրանցվել է թեթեւ եւ սննդարդյունաբերության ոլորտում: Արտադրվող արտադրանքի իրացում կատարվել է ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ արտերկրում:

2005 թվականի 9 ամիսների ընթացքում մարզում արտադրվել է 9 մլրդ 470 մլն դրամի արտադրանք, որից իրացվել է 9 մլրդ 436 մլն դրամի արտադրանքը: Սննդարդյունաբերության արտադրանքի գումարը կազմել է 6 մլրդ դրամ: Մարզպետարանի սոցիալ տնտեսական զարգացման բաժնի պետ Մարտին Տոնոյանի հավաստմամբ, սննդարդյուաբերության ոլորտում այս տարի նկատվել է արտադրանքի տեսականու ավելացում, հատկապես կաթնարդյունաբերության մեջ:

Նշենք, որ սննդարդյունաբերության արտադրանքի զգալի մասը իրացվում է արտերկրում: Մոտ 67 մլն դրամի արտադրանք արդեն իրացվել է ԱՊՀ երկրներում, իսկ ահա արտասահմանյան այլ երկրներում վաճառվող սննդամթերքից ստացված գումարը կազմել է 240 մլն դրամ: Ամեն դեպքում այն, որ հայկական արտադրանքը դրսում ավելի լավ է գնահատվում, քան ներսում, ապացուցվում է նաեւ ծանր արդյունաբերության ոլորտում: Գյումրիում միակ ծանր արդյունաբերական ձեռնարկություն հանդիսացող Քարմշակ մեքենա ընկերության արտադրանքի մեծ մասը եւս սպառվում է արտերկրում: Հաղորդում է Գյումրիի «Ցայգ»հը: