Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԻՐԱԿԸ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ԻՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՈՒԺԸ

Մարզեր

Գյումրիում մեկնարկել է Շիրակ էքսպո 2005 արդյունաբերողների եւ ծառայությունների մասնագիտացված ցուցահանդեսը:

Ցուցահանդեսում ներկայացված են տեքստիլ, սննդամթերքի, տրիկոտաժեղենի, տպագրական, քարի եւ այլ արդյունաբերական թվով 30 ձեռնարկությունների արտադրատեսականիները, որոնք արտադրվում են ոչ միայն Գյումրիում, այլ ընդհանրապես Շիրակի մարզում:

Գործարարներին, ըստ Շիրակի մարզպետի, պետք է աջակցի նաեւ պետությունը: Մինչ հիմա այդ գործընթացը կարգավորել է մանր ու միջին ձեռնարկատիրությունների զարգացման կենտրոնը՝ վարկային ծրագրերի միջոցով: 2005-ին 5 վարկային ծրագիր է ֆինանսավորվել:

Ըստ Գյումրիի քաղաքապետի, քաղաքում այսօր կան ձեռնարկություններ, որոնք 300-ից 500 աշխատող ունեն: Կարեւորվեց, որ արդյունաբերության էլ ավելի խթանման համար տեղեկատվության տարածման կարիքը կա: Հենց այդ նպատակով կարեւորվում է տեղի հեռուստատեսությունների աշխատանքը, որի արդյունքում հասարակության վերաբերմունքը տեղական արտադրանքի փոխարեն պետք է փոխվի: Ներկայումս մարդիկ տեղական որակյալ տեսականիու փոխարեն նախընտրում են արտասահմանյանը:

«Ցայգ» հ/ը