Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Մշակույթ

Եվս մեկ մրցանակ հայ կինոարվեստում: «Պատ»՝ այսպես է կոչվում երիտասարդ կինոռեժիսոր Գարեգին Ղազարեի ֆիլմը, որն այս տարի մասնակցել է միանգամից երկու փառատոնների՝ «Կինոշոկ» եւ «Դեբոշիր», այստեղ էլ գրավել առաջին մրցանակային տեղերը: Ֆիլմի բյուջեն կազմել է ընդամենը 20 000 դրամ:

Նկարահանման ամբողջ տեխնիկան, դերասանական կազմը տրամադրել էր ՆՓԱԿ-ը, որտեղ եւ այսօր հայ հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեց ֆիլմը: Այն պատմում է երիտասարդների արդի խնդիրների մասին եւ, ինչպես ռեժիսորն ինքն է ասում`«ֆիլմը շարադրված է մաքուր կինոյի լեզվով, այսինքն՝ հեռու ենք մնացել շուկայից»: Ի դեպ, ֆիլմի ցուցադրմանը, թեեւ վերջում, բայց ներկա էր նաեւ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանը: ՆՓԱԿ նա սեփական նախաձեռնությամբ էր եկել, այլ ոչ հատուկ հրավերով: Երկու փառատոններն էլ, անշուշտ կարեւոր են, սակայն առավել կարեւորվում է «Դեբոշիրը», որն իրենից ներկայացնում էր անկախ կինոյի միջազգային փառատոն եւ անցկացվել է Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 4-7-ը:

Փառատոնին ներկայացվել էին ֆիլմեր Ֆինլանդիայից, Միջին Ասիայից, Մերձ Բալթյան պետություններից: ՆՓԱԿ-ը բազմիցս է մասնակցել տարաբնույթ փառատոնների ու մրցույթների՝ արվեստի տարբեր տեսակներով, բայց կինոարտադրությամբ հանդես է գալիս առաջին անգամ՝ միանգամից գրավելով առաջին տեղը: