Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՈՐԻՍ ՃԳՆԱՎՈՐՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԻՐԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆԻ

Մշակույթ

Հայ երգահան Լորիս Ճգնավորյանը «Շիրին եւ Ֆարհադ» եւ «Խոսրով եւ Շիրին» սիմՖոնիան կատարելուց հետո արժանացավ արվեստի բնագավառի առաջին աստիճանի շքանշանի։ Այն մաեստրոյին է պարգեւել Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի եւ Իսլամական ուղղվածության նախարար Ահմադ Մասջեդ Ջամեին 2002թ. հունիսի 18-ին Թեհրանի «Վահդաթ» համերգասրահում վերոնշյալ սիմՖոնիայի կատարումից հետո: