Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«WORLD PRESS PHOTO»-ն ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մշակույթ

Այսօր Մոսկվա կինոթատրոնում «World Press Photo 2005» ցուցահանդեսի բացման արարողությունն էր: Այն կգործի մինչեւ նոյեմբերի 12-ը: Ցուցահանդեսը կազմված էր 2004 թ-ին մամուլում տպագրված լուսանկարների մրցույթի արդյունքում եւ Երեւանում է, քանի որ «World Press Photo» կազմակերպությունը համագործակցում է Լրատվամիջոցների Կովկասյան ինստիտուտի հետ: Այս ցուցահանդեսը նախորդ տարվանից տարբերվում է նոր նկարներով:

Ամեն տարի 13 հոգուց բաղկացած ժյուրին 10 տարբեր մրցակարգերով գնահատում է աշխարհի թերթերի, ամսագրերի, լրատվական գործակալությունների եւ անհատ ֆոտոլրագրողների ներկայացրած աշխատանքները: Մրցույթը 3 մրցանակային տեղերից բացի ունի նաեւ «Գրան- պրի» անվանակարգ:

Այդ մրցույթին Հայաստանից ներկայացվել են 7-8 ֆոտոլրագրողների լուսանկարներ: 3 տարի առաջ «Գրան-պրի» մրցանակի է արժանացել ամերիկահայ ֆոտոլրագրող:

Այս տարվա ցուցահանդեսում ներկայացված էր 200 լուսանկար, որոնք ընտրվել են 4266 ֆոտոլրագրողների ուղարկած 69.190 աշխատանքներից:

Ի դեպ, այս տարի ցուցահանդեսը նվիրվում է «World Press Photo» կազմակերպության 50 ամյակին: