Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ԵՐԿԻՐ... ԳԻՆԸ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ

Տնտեսություն

Չինովնիկները արդյունավետ չեն կարող կառավարել բիզնեսը: Բիզնեսի կառավարումը պետք է ստանձնեն գործի մասնագետները, կամ մասնագիտացված ընկերությունները: Այս կարծիքն այսօր հայտնեցին «Հայաստանի տնտեսության ձ§ավորման § զարգացման խոչընդոտները» թեմայով Ռազմավարական § ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) կազմակերպած հրավիրած կլոր սեղանի որոշ մասնակիցները:

Ի դեպ, այդ կարծիքը շրջանառության մեջ դրվեց այն բանից հետո, երբ ՀՀ Պետական գույքի կառավարման փոխնախարար Միքայել Մելքումյանը նախարարության 2000 թ-ի հաշվետվության ժամանակ խոսեց «Ալմաստ» գործարանի վաճառքի մասին: Ներկաներին հետաքրքրեց վերջերս մամուլում տպագրվածը` թե գործարանը վաճառել է անձամբ Ռոբերտ Քոչարյանը: Ինչու՞ է հանրապետության նախագահն իր վրա վերցնում նման պարտավորություն, եթե դրա համար կան համապատասխան մարմիններ:

Միքայել Մելքումյանը, բարձրացված հարցից այնքան էլ գոհ չլինելով, պատասխանեց. նախ` օրենքն է թույլ տալիս, հետո էլ, նախագահը գործել է ելնելով պետական շահերից:

Թե ինչ է շահել պետությունն այդ գործարքից պարզ չէ, սակայն նշենք, որ Եր§անի «Ալմաստ» գործարանի սեփականաշնորհման գործնթացը սկսվել է դեռ§ս 1999 թվից: Հայտնի է, որ երկու գնորդներ` ոչ Ռուսաստանից, մերժում են ստացել: Վերջիններս առաջարկելով 80 — 200 հազար դոլար: Գործարանի այժմյան տերը ռուսական «Ավիասպեց» ընկերությունն է: Նա գործարանը գնել է 200 հազար դոլարով: