Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆԴՐԵՆ «ՍԵՐ» Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

Մշակույթ

Հոկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երգիչ Անդրեն հանրությանը կներկայանա նորովի: Համերգը կուղեկցվի կրկեսային համարներով, կլինի դերասանական խաղ, պարային կատարումներ՝ Վանուշ Խանամիրյանի, «Նանե» շոու բալետի եւ «Հիպհոպ» խմբերի մասնակցությամբ:

Այսօր Ժուռնալիստների տանը ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՊետՖիլհարմոնիայի տնօրեն Լաերտ Մովսիսյանը: Իսկ երգիչը ասաց. «Չեմ ուզում պատմել համերգի մասին, միայն կասեմ, որ վերցնելու եմ հանդիսատեսի ջերմությունը, իսկ նրանց նոր շունչ տալու»: Տոմսերը վաճառվելու է զեղչերով, ուսանողների համար 1500 դրամ, իսկ թանկ տոմսեր գնողները համերգի օրը կստանան նաեւ նրա ձայներիզը ստորագրությամբ: Նաեւ հնարավոր է իմիջի փոփոխություն:

Հոկտեմբերի 13-ին նախատեսում է նույն համերգը կրկնել Վանաձորում, իսկ 18-ին՝ Գյումրիում:

Դրանից հետո պատրաստվում է «դադար տալ՝ մտքերը հավաքելու համար», ապա դեկտեմբերի 22-ին Մոսկվայի «Ռոսիա» համերգային մեծ սրահում մենահամերգով հանդես կգա:

Մեկնելու է նաեւ ԱՄՆ՝ երկամսյա դասընթացների:

Անդրեն վստահեցնում է, որ իրեն հաջողությունները չեն փոխել. «Կա աստղային հիվանդություն, որով ես տառապել եմ 2 տարի առաջ եւ շատ կարճ: Սա իմ գործն է, որը ես սիրում եմ»:

Անդրեի գնահատմամբ. «Մեր երգարվեստում կա զարգացում, այնքանով որ հայ հանդիսատեսը լսում է հայ երգը, անգամ ես ունեմ սիրված երգեր»:

Ի դեպ, Անդրեն գալիք տարի պատրաստվում է դուետով հանդես գալ Ֆլորա Մարտիրոսյանի հետ: