Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԻՆՁ ԱՅՍՏԵՂ ԶԳՈՒՄ ԵՄ, ԻՆՉՊԵՍ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»

Մշակույթ

«Երբ ծնվեցի եւ առաջին անգամ մայրական կաթ պիտի ուտեի, դայակները սխալվեցին եւ ինձ տվեցին մի հայ կնոջ կաթ: Այնպես որ ես ինձ այստեղ զգում եմ, ինչպես հայրենիքում»,- ասաց ամերիկյան դերասան եւ ռեժիսոր Առնոլդ Շվեցովը` ԱՄՆ դեսպանատանը հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ:

Դերասանը դեսպանատան հրավերով մասնակցելու է Արմմոնո մոնոներկայացումների շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնին, որը անցկացվում է Երեւանում սեպտեմբերի 12-ից17-ը: Առնոլդ Շվեցովը սեպտեմբերի 14-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում ներկայացնելու է «Ծաղրածու Ֆորտինբրասի շքախմբի համար» ներկայացումը: Սա ըստ ամերիկացի դերասանի` Շեքսպիրյան ներկայացում է, սակայն Չեխովի աչքերով:

Ներկայումս Առնորդ Շվեցովը աշխատում է Նյու Յորքի 78-րդ փողոցի թատրոն-լաբորատորիայում: «Ես չեմ գաղթել Ամերիկա: Այնտեղ ես գտնվում եմ ճակատագրի բերումով»,- ասում է Մոսկվայի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտը: Ամերկացի դերասանը բեմադրել է Օ'Հենրիի «Կարմրամորթների առաջնորդը», Զլոտնիկովի «Երկու պուդելը», Յախոնտովի «Ու ես սիրում էի այդ հիմարին» գործերը եւ այլ ներկայացումներ: