Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՀՈՒՇԵՑ, ԹԵ ԻՆՉՈՎ ԶԲԱՂՎԵՆ

Քաղաքականություն

«Դուք այստեղ եկել եք զորավարժություններ դիտելու եւ ոչ թե նախագահից հարցազրույց վերցնելու»,- այսօր հայ-ռուսական համատեղ ամենամյա զորավարժությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանն այսպես հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Զորավարժությունների ավարտին պարոն Քոչարյանի հրամանագրով այսօր շքանշաններ, պատվոգրեր եւ նվերներ ստացան 10 հայ եւ ռուս սպաներ, իսկ ռոսական կողմը պարգեւատրեց 39 սպաների: «Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ, քանի որ հայ-ռուսական եղբայրությունը շարունակվում է, որի շնորհիվ Հայաստանում են ռուսական ռազմակայանները»,- իր խոսքում նշեց Ռոբերտ Քոչարյանը:

ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ ՏՈՆԸ ՓՉԱՆԱՐ

Այսօր հայ-ռուսական համատեղ զորավարժությունից հետո Արմավիրից վերադառնալիս Պաշտպանության նախարարության 4-րդ կորպուսի շտաբի պետ Հովհաննես Օհանյանի մեքենան մայրուղուց դուրս է թռել եւ հայտնվել խոտածածկույթին:

Դժվար է ասել, թե որն էր պատահարի պատճառը, սակայն հայտնի է, որ մեքենան գերազանցել էր արագությունը: Բարեբախտաբար պատահարից ոչ ոք չի տուժել: ՊՆ-ի շարասյունը օգնություն ցույց տալով իրենց գործընկերոջը շարունակեց ճանապարհը: