Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԸ ԿՊԱՀՊԱՆՎԵՆ ԱՄՆ ՇՆՈՐՀԻՎ

Մշակույթ

Այսօր ստացված 30 հազար դոլար դրամաշնորհի միջոցներով Հայաստանի Ազգային Ֆիլմադարանը կկարողանա վերանորոգել հայկական ֆիլմերը, տեսանյութերը եւ լուսանկարները: Դրամաշնորհը տրամադրել է ԱՄՆ կառավարության Դեսպանի մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը: Դրամաշնորհն այսօր ֆիլմադարանի տնօրինությանը հանձնեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը:

Ֆիլմադարանի 4 արխիվային պահոցներում ներկայումս պահվում է 13 հազար վավերագրական եւ 200 գեղարվեստական ֆիլմ: Դրանց թվում են օրինակ` առաջին հայկական համր ֆիլմերը:

Ի դեպ, 20 տարի է, ինչ ֆիլմադարանում ոչ մի աշխատանքներ չեն կատարվում ֆիլմերի պահպանման ուղղությամբ: