Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԹՇՆԱՄԻՆ ՆՈՐԻՑ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ

Քաղաքականություն

«Հայ-ռուսական համագործակցությունը ռազմական բնագավառում գնահատում ենք շատ բարձր: Հայ-ռուսական համագործակցության մեջ ոչ մի խոչնդոտ գոյություն չունի»: Ռուսական եւ հայկական կողմի այս հայտարարությունների հիմքն այսօրվա զորավարժություններն էին, որոնք անցկացվեցին Արմավիրի շրջանի մարշալ Բաղրամյանի անվան պոլիգոնում եւ որին մասնակցեցին Հայաստանի ԶՈՒ մոտոհրաձգային ուժեղացված գունդը ու Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈՒ 102-րդ ռազմակայանի զինվորականները:

Ընդհանուր առմամբ զորավարժություններին մասնակցել է 1307 զինծառայող եւ եւ 294 հատ օդային եւ ցամաքային տեխնիկա: Հայաստանի տարածքում կազմակերպված հայ-ռուզական զորավարժությունները թվով 10-րդ էին:}

Թե ինչպես են դաշնային ուժերը ետ մղում պայմանական թշնամուն եւ հետո ինչպես են ոչնչացնում նրա ԶՈՒ մնացորդները սցենարին հետեւում էին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կոմիտեի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ Ադրկովկասում ՌԴ ԶՈՒ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Պոպովը: Ի դեպ, այս տարվա զորավարժությունների սցենարում մտցվել է որոշակի փոփոխություն, համաձյն որի դաշնային ուժերը ձեռնարկում են նաեւ հակաահաբեկչական գործողություններ` հնարավոր թշնամու կողմից ահաբեկչական գործողությունները կանխելու նպատակով:

«Կարեւորը ռումբերի պայթյունների էֆեկտը չէ, այլ երկու երկրների Զինված Ուժերի համագործակցությունը»,- նշեց Նիկոլայ Բորդյուժան. «մենք տեսանք, ինչ բարձր մակարդակով անցան զորավարժությունները»: Սակայն, Բորդյուժայի կարծիքով միշտ տեղ կա համագործակցության դաշտի ընդլայման: Օրինակ` նա ակնկալում է, որ ապագա զորավարժությունների ժամանակ կմասնակցի նաեւ սպեցնազը, որը կիրականացնի հակաահաբեկչական գործողությունները:

Լրագրողների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն անդրադաձավ նաեւ Ադրբեջանի նախագահի կողմից արված ռազմատենչ հայտարարություններն ու Ադրբեջանի ԶՈՒ ֆինանսավորման ավելացմանը. «Ադրբեջանի նախագահի հայտարարությունների նպատակն է ցուցադրել, որ նրանց բանակը շատ ուժեղ է, բայց դա բոլորովին չի նշանակում, որ հայկական բանակը թույլ է: Հայաստանի ԶՈՒ պատրաստավածությունը շատ բարձր է եւ եթե Դուք նկատել եք, մեր զինավարժություններին միշտ տարբեր զորամիավորումներ են մասնակցում»: