Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԷԼԻ ՄԵՂԱԴՐՈւՄ Է

Քաղաքականություն

ՄԱԿ-ի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ենթահանձնաժողովի նիստում, որը տեղի է ունենում սեպտեմբերի 12-18-ը Բաքվում, Ադրբեջանը պատրաստվում է բարձրացնել «Հայաստանի կողմից գրավյալ տարածքներում» թմրանյութերի անօրինական շրջանառության հարցը. հաղորդում է day.az-ը:

Փոխվարչապետ, Թմրամիջոցների դեմ պայքարի պետհանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը հայտարարել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը հարվածի տակ է դնում տարածաշրջանի քաղաքական, տնտեսական, հասարական կայունությունը: Ըստ Հասանովի` ՄԱԿ-ի անդամ երկրները պետք է ավելի մեծ ուշադրությունն դարձնեն այս խնդրին: