Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԱՄԱԶԴ ԶԱՔԱՐՅԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ

Քաղաքականություն

«Այբ-Ֆե»թերթի նյութերից

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամազդ Զաքարյանը նոյեմբերի վերջին հավանաբար կվերադառնա Հայաստան: Քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով այլ երկրի իշխանություններին դիմելու հնարավորությունը նրա կինը՝ Հասմիկ Զաքարյանը, բացառեց, տեղեկացնելով, որ ամուսինը ընդամենը բուժվում է: Հիշեցնենք, որ Զաքարյանը Արցախի պատերազմում երկրորդ կարգի հաշմանդամ էր դարձել: Իսկ Արամազդ Զաքարյանի եւ նրա որդիների դեմ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է: «Ամբողջ օրը տանում-բերում են. մարդիկ փորձեցին պաշտպանել ծառերը հատելուց, քրեական հատապնդման արժանացան»,- ասում է Հասմիկ Զաքարյանը: Հիշեցնենք, որ փետրվար ամսին, երբ Կոմիտասի փողոցի վրա գտնվող իրենց շենքի առջեւի կանաչապատ տարածքի ծառերը ապօրինաբար հատում էին, Արամազդ Զաքարյանն ու իր երկու որդիները փորձեցին խոչընդոտել այդ գործընթացին, ինչի հետեւանքով թեթեւ վիճաբանություն էր տեղի ունեցել նրանց եւ աշխղեկի միջեւ: «Այդ օրվանից մեր հոգին հանեցին»,- ասում է Հասմիկ Զաքարյանը:

Մինչ խուլիգանության փաստով հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է, կտրված ծառերի փոխարեն վեր է խոյացել ճարտարապետական որեւէ տրամաբանություն չունեցող հսկայական մի շենք, որն ուղղակի փակում է մոտ կես դարի պատմություն ունեցող շենքի լուսավորությունը:

ԴԻԱՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ