Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԻԶՆԵՍ` ՈՒՐԻՇԻ ԴԺԲԱԽՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ

Քաղաքականություն

«Այբ-Ֆե»թերթի նյութերից

Տարբեր կազմակերպություններ են երազում քանդել «իրացման գոտիների» տները: Ինչո՞ւ: Պատասխանը հայտնաբերել են Բուզանդ փողոցի բնակիչները: Յուրաքանչյուր տան քանդումից հետո տարածքում մնում է «շինանյութի» մի մեծ կույտ: Դա նորմալ պահպանված քարեր են, պատուհաններ են, դռներ են եւ այլն, եւ այլն: Մինչ տներից վտարված քաղաքացիները իրենց տան ունեցվածքը փորձում են տեղափոխել ինչ-որ տեղեր, գտնել բնակության նոր վայր, «քանդողները» «իրացնում» են շինանյութը: Այդպես յուրաքանչյուր փոքրիկ տարածքից կարող է գոյանալ 6-7 հազար դոլար: Համենայնդեպս այդպես հաշվարկել են «շինանյութի» իրական տերերը` վտարվող քաղաքացիները: