Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԴԱՏԵՐԻ ՀԱՄԱՐ

Քաղաքականություն

«Այբ-Ֆե»թերթի նյութերից

Շուտով կլրանա երեք տարի, ինչ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ Արմեն Մկրտչյանի հայցադիմումը Եվրոդատարանում է: Սա այն եզակի գործերից է, որ արդեն անցել է մի փուլ, փոխհատուցվել են փաստաբանի ծախսերը՝ 700 եվրոյի չափով, եւ այժմ երկրորդ փուլն է ընթացքում, երբ պետք է որոշվի դատալսման օրը: Եվրոդատարանի պաշտոնական կայքում տեղադրված են արդեն այդ փուլում գտնվող գործերը: «Ցավոք այդ ցուցակում միայն իմ անունն է Հայաստանից»,- նշում է Մկրտչյանը: Հիշեցնենք, որ Արմեն Մկրտչյանը մարդու իրավունքների ոտնահարման փաստով է դիմել Եվրոդատարան 2002 թվականին՝ առաջին ցույցերից հետո, երբ նրան տարել են ոստիկանություն, ապա գիշերային դատավարություն իրականացրել՝ առանց փաստաբանի ու տուգանել 500 դրամ: Երբ Մկրտչյանը հայտարարում էր, որ բողոքարկելու է մինչեւ Եվրոդատարան, նրա հայտարարություններին ոչ ոք լուրջ չէր վերաբերվում: Սակայն շատ շուտով կառավարությունը ստիպված կլինի պատասխան տալ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի երեք կետերի խախտման եւ «գիշերային դատերի» համար:

Ի դեպ, Արմեն Մկրտչյանը հետաքրքիր փաստ մատնանշեց. Եվրոդատարանի կայքից նա եզրակացրել է, որ լսվող գործերի 30 տոկոսը միայն Թուրքիայից են, կամ ասենք, 11 գործից 6-ը Թուրքիայի քաղաքացիների դիմումներ են, իսկ 5-ը՝ ամբողջ Եվրոպայից: